Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ տպավորություններով է վերադարձել Միշան «Մանկական Նոր ալիք»-ից եւ ի՞նչ արձագանքի է արժանացել Ֆիլիպ Կիրկորովի կողմից

ՖՈՏՈ

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց 8-ամյա Միշան (Միքայել Գրիգորյան): Փոքրիկ, բայց շատ արտիստիկ երգիչը մրցույթին ներկայացել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ Uptown Funk երգերով` արժանանալով ժյուրիի անդամների հիացմունքին եւ բարձր գնահատականներին: Միշան զիջեց միայն Ռուսաստանի ներկայացուցչին` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հեղինակավոր մրցույթում տարած հաջողության եւ ստացած տպավորւթյունների մասին հետաքրքիր զրույց ունեցանք Միշայի հետ:

-Միշա, ի՞նչ տպավորություններով ես վերադարձել մրցույթից։

-Մրցույթից ստացած տպավորություններս իրականում շատ են եւ տարբեր: Ինձ դեռ թվում է, որ ես անցնում եմ այդ 14 օրվա մարաթոնը ու դեռ ինչ-որ բան էլի պետք է անեմ՝ փորձ, համերգ, աստղեր եւ այլն, եւ այլն:) Միայն այսօր, տեսնելով Ստեփանակերտը Շուշիի բարձունքից, հասկացա, որ տուն եմ հասել ու շատ ուրախացա: Հիմա կսկսեմ պատմել ընտանիքիս եւ Արցախի ձայնի իմ ընկերներին մրցույթի մասին եւ նորից կվերհիշեմ ամեն մի օրը, հետո ձեզ բոլորին կպատմեմ:)

-Զբաղեցրել ես երկրորդ տեղը՝ ժյուրիի կողմից արժանանալովբարձր գնահատականների․ ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ երկրորդնես, ոչ թե առաջինը․․․ չէ՞որ այդքան մոտ էիր հաղթանակին։

-Ես իսկապես շատ մոտ էի 1-ին հորիզոնականին: Իմ թիմը ու իմ մարզիչ Լիրա Քոչարյանը միշտ ինձ ասում են, որ ես պետք է լինեմ լավագույնների մեջ, ավելի ճիշտ՝ լավագույնը: Ես փորձել եմ անել հնարավորինը: Իմ երկրորդ մրցութային օրվա երգը փոխվել է մրցույթից 4 օր առաջ եւ ես հասցրեցի նոր երգ սովորել: Մրցում էի ինձանից, գրեթե, երկու անգամ մեծ երեխաների հետ ու փորձում էի չհոգնել, չբողոքել: Ինձ շատ օգնեց այն հանգամանքը, որ մենք Ստեփանակերտում օրական 5-6 ժամ պարապում էինք եւ ես կոփված էի, ուժեղ: Կարծում եմ` ես իմ կողմից արել եմ ամեն ինչ, մնացածը մեծերի որոշումն է՝ ժյուրիի, իսկ ժյուրիի հետ չեն վիճում: Ինձ թվում է հաջորդ մրցույթին ես անպայման կլինեմ առաջինը: Ֆիլիպ Կիրկորովը մրցույթից հետո ինձ ասաց՝ չհավատաս, որ դու երկրորդն ես, իրականում դու ես առաջինը ու դու մեծ արտիստ կդառնաս:)

-Հասցրե՞լ ես ընկերանալ այլ մասնակիցների հետ։

-Այո, իհարկե: Շատ սիրեցի Կորեայի, Մալթայի ներկայացուցիչներին եւ ընդհանրապես բոլորի հետ շփվում էի, չնայած որ փոքր էի, բոլորը ինձ շատ էին սիրում ու ասում. «Миша ты очень круто поешь и работаешь на сцене как настаящий артист».

Ի դեպ, մասնակիցները փորձերի ժամանակ իրար գնահատականներ են դնում եւ բոլոր 14 մասնակիցները ինձ 11 միավոր տվեցին, շատ ուրախացա:

-Ի՞նչ տվեց քեզ մրցույթին մասնակցությունը։

-Սա իմ առաջին միցույթն էր: Հասկացա, թե ինչ է մրցույթը, կանոնները, նկարահանումները, զգացողությունները, երբ դու քո երկիրն ես ներկայացնում, երբ քեզնով քո երկիրն են ճանաչում: Ինձ ասում էին армянский мальчик, мальчик из Карабаха. Հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ է մրցույթը եւ ինչու էր պետք օրինակ 15 երգ պատրաստել այն դեպքում, որ մրցույթում պետք է 2 երգ կատարել, ինչու չէր կարելի ամռան այս շոգին կարճ կտրել մազերը եւ էլի շատ բաներ հասկացա:)

-Քեզ այլ միջազգային մրցույթների հարթակներում տեսնո՞ւմ ես։ Է՞լոր մրցույթին կցանկանայիր մասնակցել։

-Ամենադժվարը երեւի առաջին մրցույթն է: Իմ մարզիչը հիմնականում գոհ է իմ ելույթից, պահվածքից: Ես էլ հավատում եւ վստահում եմ նրան ու պատրաստ եմ էլի աշխատել: Ինձ հրավիրել են մի քանի մրցույթների Եվրոպայում, Ռուսաստանում... տեսնենք...

-Ինչպե՞ս է անցնում առօրյադ «Նոր ալիքից» հետո։ Պատրաստվո՞ւմես մեկնել հանգստի։ Եթե այո, որտե՞ղ։

-Դե, ինձ թվում է դեռ օդանավակայանում եմ կամ ավտոբուսներում: Հիմա նոր տուն եմ հասել, բոլորին կարոտել եմ շատ: Մի օրից Արցախի ձայնի մեծ երգիչներից մեկի հարսանիքն է, ամբողջ թիմով գնալու ենք պարենք, երգենք, ուրախանանք: Հետո սկսենք Արցախի անկախության օրվա համերգի փորձերը, հետո՝ դպրոց... Էլ հանգիստ չկա :) Հա մեկ էլ մոռացա, ինձ ուզում են տանեն մեծերի «Նոր ալիք»` որպես հյուր: Միգուցե, գոնե, այդ օրերին կհասցնեմ մի քիչ լողալ, թե չէ մրցույթի ժամանակ մեզ արգելում էին, վախենում էին հիվանդանանք.. Իսկ ես շատ եմ սիրում ծովը:)

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ