Մանչեսթերում Հենրիխ Մխիթարյանը բնակվում է հյուրանոցում (լուսանկարներ)
ՖՈՏՈԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դեռ ապրում է Մանչեսթերի Lowry Hotel հյուրանոցում, տեղեկացնում էExpress-ը:
Մանչեսթերում Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանին հյուրընկալվել է նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Մխիթարյանը մոր հետ ճաշել է քաղաքի ռեստորաններից մեկում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար այս ամռանը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային»: Նախորդ հանգստյան օրերին նա նորամուտը նշեց Անգլիայի Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի 75-րդ րոպեին:



1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



