Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսական մշակույթի փառատոնն աշխուժացնելու է Հայաստանի մշակութային կյանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կանցկացվի Ռուսաստանի մշակույթի փառատոն, որը մեկնարկելու է օգոստոսի վերջին և կտևի մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարեց ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալլա Մանիլովան օգոստոսի 17-ին հրավիրված ասուլիսում:  «Օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի «Պատվո բլուր» հուշահամալիրում կանցկացվի ռուս ռազմիկների հիշատակին նվիրվծ միջոցառում Սանկտ Պետերբուրգի «Դուխովենստվո» երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն Ռուսաստանի դեսպանը, Գյումրու քաղաքապետը և այլք: Երևանում ելույթ կունենա «Բիս Կվիտ» անսամբլը: Խմբի անդամները ռուսական ժողովրդական գործիքներ են նվագում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ալլա Մանիլովան:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 3-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը ելույթ կունենան Մարինյան թատրոնի  մենակատարները՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, «Օտրադա» մանկական երգչախումբը: Սպասասրահում կգործի «Ռուսաստանի ոգին» խորագիրը կրող մանկական ցուցահանդեսը: Սեպտեմբերի 4-ին և 5 –ին մի շարք միջոցառումներ կանցկացվեն Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: Սեպտեմբերի 6-ին կինոյի օր կհայտարարվի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Սեպտեմբերի 14-ից 16 -ը Երևանում, Գյումրիում, Աբովյանում կանցկացվի Ռուսական կինոյի շաբաթ: Կցուցադրվեն ռուսական լավագույն ֆիլմերը. կլինեն հետահայաց ցուցադրություններ:

«Ռուսական և հայկական մշակույթները պատմականորեն փոխկապակցված են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները  միշտ կայուն են եղել և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ քաղաքական առումով: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները այս փառատոնի շրջանակում չեն ավարտվի:  Կլինեն այլ  համագործակցություններ: Հուսամ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ապագայում էլ կայուն և խոստումնալից կլինեն»,-ասաց միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն:

Ռուսաստանը նման նախագծեր է իրականացնում 2008թ-ից: 2016թ-ից մշակութային իրադարձություններ են անցկացվել Հունաստանում, Մակեդոնիայում, Ղրղըզստանում, Սլովենիայում, Ուզբեկստանում: Նախատեսվում են փառատոններ անցկացնել Բուլղարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:

 

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էԱդրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին Ավտոբուսը մխրճվել է եկեղեցու մեջ, կան զոհեր․ ՌԴ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում ապաարգելափակել են Roblox-ը Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին Մեծ Բրիտանիայում դատավորներին պաշտոնապես թույլատրել են օգտագործել ԱԲ Խոշոր ավտովթար․ 5 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր Խարդախություն Whatsapp-ի եւ Instagram-ի միջոցով. զգուշացում Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հուլիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի մասին Քրեակատարողական համակարգում իրականացվել են լայնածավալ բարելավման աշխատանքներ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունումՍուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանՈւկրաինան կարողացել է ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ․ Ուկրաինայի ԱԳՆ Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար «Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ