Ռիո-2016. Բրազիլիայի խոշոր հաշվով հաղթանակը, Նեյմարի ռեկորդը
ՍՊՈՐՏՌիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլիան 6 անպատասխան գնդակ է ուղարկել Հոնդուրասի դարպասը:
Հանդիպման հաշիվը 14-րդ վայրկյանին բացել է Նեյմարը, ով դարձել է Օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: Մինչև ընդմիջում դուբլի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում աչքի է ընկել Մարկինյոսը:
Դրանից հետո մեկ անգամ աչքի է ընկել Լուանը, իսկ Նեյմարն ավելացված ժամանակում հաջող է իրացրել 11 մետրանոցը:
Բրազիլիան եզրափակչում կմրցի Նիգերիա - Գերմանիա զույգի հաղթողի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



