Պուերտո Ռիկոյում այրվող նավից փրկված ուղևորներին բուժօգնություն է պահանջվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊուերտո Ռիկոյի ափերի մոտ այրվող նավից փրկված տասնյակ ուղևորների բուժօգնություն է պահանջվել, գրում է РИА Новости-ն:
Հրդեհի մասին ազդանշանները ստացվել են Պուերտո Ռիկոյից Դոմինիկյան Հանրապետություն մեկնող նավում: Ընդհանուր նավում եղել է ավելի քան 500 մարդ: Բոլոր ուղևորները հաջողությամբ տարհանվել են, նավում շարունակում են մնալ անձնակազմի 26 անդամները:
Տասնյակ ուղևորների, որոնք ափ են տեղափոխվել հատուկ նավերով, օգնություն է հատկացվել: Նախնական տվյալների համաձայն, հրդեհը սկսվել է մեքենավարման բաժնում, ինչից հետո տարածվել է նավի մյուս հատվածների վրա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



