Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրության մասին». Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2012 թվականին բավականին երիտասարդ էի, երբ առաջադրվեցի ԱԺ պատգամավորության թեկնածու թիվ 40 ընտրատարածքում, շատերին այդ քայլը անմիտ ու ֆանտաստիկ թվաց: Սա այն դեպքում, երբ քո դիմաց կանգնած է մի ամբողջ պետական մեքենա, քրեաօլիգարխիկ համակարգ՝ իր արբանյակներով, և, ի վերջո, գործարար, ով պատրաստ է և կարող է բոլդուզերով փող ծախսել և քեզ ու քո թիմին ճզմել թե ֆինանսապես, թե այլ ռեսուրսներով...

Այդ ժամանակ ես խոսում էի արտամայրաքաղաքային տարածաշրջաններում քաղաքական էլիտայի և տեղական լիդերների համակարգի ձևավորման մասին, երիտասարդների՝ թմբիրից դուրս գալու ժամանակի մասին, քաղաքական և քաղաքացիական պայքարի մասին... Փորձեցի քաղաքացիների հետ խոսել առանց կեղծիքի ու ստի, այն հարցադրումները, որոնք օրենսդրական լուծումներ չէին ենթադրում՝ մերժվում էին իմ կողմից՝ թեկուզ բավական ստվար ձայն կորցնելու հաշվին...

Ցավոք, առաջադրվելուս անսպասելի որոշման և ժամանակի սղության պատճառով չկարողացա լինել բոլոր համայնքներում, լիարժեք աշխատանք կատարել... Մարդիկ ինձ հասկացան, և գրեթե բոլոր այն համայնքներում, որտեղ հնարավորություն եղավ նորմալ հանդիպումներ կազմակերպել՝ կամ հաղթեցի, կամ պատկառելի ձայներ հավաքեցի... Ընդ որում՝ ընտրարշավին մասնակցել եմ գրեթե ծակ գրպանով...

Մեծ հաշվով՝ ընտրություններից դուրս եկա պատկառելի քվեներով և նույնքան պատկառելի քաղաքական բագաժով... Սա նշանակում է, որ միշտ չէ, որ մարդիկ գնում են կեղծիքի և պոպուլիզմի հետևից, պարզապես ադեկվատ մտքի և հստակ քայլերի բացակայությունն է նրանց ստիպում փրկություն որոնել օդ տատանողների մեջ...

Սա իմ ընտրարշավի միակ ձեռքբերումը չէր: Բազմաթիվ երիտասարդներ, տեսնելով, որ ցանկացած ուժի դեմ հնարավոր է գնալ և հաղթել՝ ոգևորվեցին և գործի անցան: Եթե նախկինում համայնքապետերի ընտրություններին մասնակցում էին գրեթե 50-60-նն անց մարդիկ, սկսվեց երիտասարդների բումը: Նոյեմբերյանի բազմաթիվ համայնքներում 25-28 տարեկան ջահել տղերքը հաղթեցին գործող գյուղապետերին և, որոշ տեղերում, անգամ հիանալի գյուղապետեր են՝ ավյունով լիքը, աշխատող, վազող, ուժեղ... Ավագանի ընտրվելու համար գործի անցան հարյուրավոր երիտասարդներ...

Սա, թերևս, Նոյեմբերյանի տարածաշրջանի համար հասունության կարևորագույն ատեստատ է. քաղաքական դաշտը սկսել է կտրուկ երիտասարդանալ, նոմենկլատուրային մշակույթին փոխարինելու է գալիս մենեջմենթի մշակույթը... Եվ եթե ժամանակին իմ քաղաքական պայքարը այդ ամենում դույզն ինչ դերակատարություն է ունեցել՝ միայն ուրախ կարող եմ լինել...

Այժմ՝ հիմնական ասելիքի մասին...

Այս օրերին շատ է խոսվել համայնքային ընտրությունների մասին, թեկնածությունների առաջադրման ակտիվ փուլն է: Անշուշտ, որպես ակտիվ նոյեմբերյանցու՝ իմ անունը նույնպես շրջանառվել է թեկնածուների ցանկում, իմ բազմաթիվ մերձավորների ու համերկրացիների կողմից ստացել եմ առաջադրվելու առաջարկ...

Ես ցանկանում եմ, որպեսզի համայնքները ղեկավարեն նոր սերնդի ամբիցիոզ, համարձակ, վազող և աշխատող երիտասարդները... Մարդիկ, ովքեր վաղ հասակից կընկալեն ղեկավարման պատասխանատվությունը, բարդությունը, տառապանքն ու միաժամանակ ղեկավարելու և ծառայողական մեքենա ունենալու հաճույքը... Ինձ համար դրանք անցած, հնացած բաներ են, ես բավականին մեծ կառույցների ղեկավար եմ, ինքնաբավ մարդ, ում ամբիցիաները այլևս պաշտոններն ու բարձր դիրքերը չեն գրգռում...

Ի վերջո, տարօրինակ կլիներ, որ երկրի առաջատար մեդիա - ըներություններից մեկի ղեկավարը մտածեր մունիցիպալ կառավարման մասին...

Այս պահին Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր համայնքներում նորմալ, բանիմաց ու երիտասարդ կադրեր են առաջադրվել, ես բոլորին շնորհավորում եմ՝ քաղաքական մեկնարկի համար, մաղթում եմ արդյունավետ քարոզարշավ... Ցանկացած ընտրությունից յուրաքանչյուրս պետք է ձգտենք դուրս գալ հասունության նոր քննություն հանձնած...

Ինքս կհետևեմ, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության և բարոյականության շրջանակներում: Ամենօրյա կապի մեջ եմ հիմնական թեկնածուների հետ, մթնոլորտը, փառք Աստծո, նորմալ է և հուսադրող...

Ի վերջո, ովքեր էլ կղեկավարեն մեր համայնքները՝ կփորձենք օգնել, ինչպես նաև կիրառել հասարակական վերահսկողության մեխանիզմներ... Մենք այստեղ ենք ապրում, և այդ հանգամանքը չի կարող անտեսվել որևէ մակարդակի իշխանության կողմից...

Այսքանը...

Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի