Թուրքական Էլյազիգ քաղաքում պայթյունից տուժածների թիվն աճել է մինչեւ 146
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արեւելքում գտնվող Էլյազիգ քաղաքում պայթուցիկով լցված երկու մեքենայի պայթյունի հետեւանքով տուժածների թիվն աճել է մինչեւ 146, հայտնում է Daily Sabah-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել վեց զոհվածի մասին, հաղորդվել էր ավելի քան 120 տուժածի մասին:
Պարբերականի տվյալներով, 14 տուժած կրիտիկական վիճակում է:
ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյուններից մեկը կազմակերպվել էր երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամների կողմից: ՔԲԿ-ն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



