Վիետնամում սպանել են նահանգներից մեկի ղեկավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիետնամական Ենբայ նահանգի բնապահպանական գերատեսչության ղեկավարը գնդակահարել է շրջանային երկու ղեկավարի, հայտնում է Ասոշեյթեդ Պրեսսը:
Հաղորդվում է, որ Կոմունիստական կուսակցության տեղական կազմակերպության ղեկավարը, որը Վիետնամում ղեկավար դեր ունի, եւ նահանգի խորհրդարանի խոսնակը սպանվել են օրենսդիր մարմնի նիստից առաջ: Գործընկերներին գնդակահարած պաշտոնյան հետո ինքնասպան է եղել:
Միջադեպի հանգամանքների հետաքննություն է կատարվում: Վիետնամում հրաձգության հետ կապված հանցագործությունները հազվադեպ են, այնտեղ հրազենի խիստ հաշվարկ է գործում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



