Թոմ Քրուզը 3 տարի չի տեսել դստերը
ՖՈՏՈԹոմ Քրուզը երեք տարի չի տեսել դստերը, գրում է US Weekly-ն: «Թոմը անգամ չի էլ խոսել դստեր հետ, նա չի տեսել նրան, չի զանգել: Նա խզել է բոլոր կապերը աղջկա եւ նախկին կնոջ հետ»,- ասել են պարբերականի ներքին աղբյուրները:

54-ամյա դերասանն ու նրա նախկին կինը՝ Քեթի Հոլմսը, 9 տարեկան աղջիկ ունեն՝ Սուրին: Դերասանի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ նորությունը: Թոմին ու Սուրիին վերջին անգամ միասին էին լուսանկարել 3 տարի առաջ Ֆլորիդայում: Աղբյուրների փոխանցմամբ՝ Թոմն իր կյանքից հեռացրել է նախկին կնոջն ու դստերը իր դավանած կրոնի՝ Սայենտոլոգիայի պատճառով:

Նշենք, որ Թոմն ու Քեթին ամուսնացել էին 2006-ին, իսկ 2012-ին Քեթին ապահարզան էր պահանջել:

1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել
3
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
4
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
5
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին



