Սիրիայում տարեսկզբից ի վեր հումանիտար օգնություն Է ստացել ավելի քան մեկ միլիոն մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում տարեսկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ հումանիտար օգնություն Է ստացել: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Վերջինիս տվյալների համաձայն՝ Սիրիայում 1 275 750 մարդ հումանիտար օգնություն Է ստացել այս տարվա ութ ամիսների ընթացքում: Նրանցից 817 100 մարդ ապրում Է դժվարամատչելի շրջաններում, եւ 401 650-ը՝ պաշարված բնակավայրերում: Ընդամենը Սիրիա Է ուղարկվել 107 հումանիտար ավտոշարասյուն, իրականացվել Է հումանիտար օգնության 57 առաքում օդով եւ 97 նետում մեծ բարձրությունից:
Օգոստոսին ՄԱԿ-ը եւ գործընկերային կազմակերպություններն իրականացրել են հումանիտար օգնության առաքման 37 գործողություն: Բոլորն Էլ՝ Դեր Զորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



