Գրենլանդիայում ԱՄՆ-ի գաղտնի ռազմական բազա են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրենլանդիայում ԱՄՆ-ի լքված ռազմական բազա են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Star տաբլոիդը:
Բազայի շինությունները դիտորդների համար մատչելի են դարձել սառցաբեկորի հալվելու հետեւանքով: ԶԼՄ-ների տվյալներով, սառը պատերազմի ընթացքում ենթադրվում էր, որ սառցաբեկորի ներսում բազան «Սառցե որդ» նախագծի հենակետերից մեկը կդառնա, որի շրջանակում ենթադրվում էր ավելի քան 600 միջուկային հրթիռ տեղադրել, որոնք հասանելի չէին լինի պոտենցիալ հակառակորդի համար:
Այնուամենայնիվ, բազան լքվել էր 1966 թվականին, սառցաբեկորի` արդեն այն ժամանակ սկսված հալոցքի հետեւանքով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



