«Սևան» ազգային պարկը ծածկվում է աղբով.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սևանա լիճն այս տապին ամենագրավիչ վայրերից մեկն է։ Մինչ քոթեջների տերերը բողոքում են, որ այս տարի հանգստացողները պակասել են, դրան հակառակ, հանրային լողափներում մարդկանց պակաս չկա։ Բայց այստեղ էլ տեր ու տիրական չկա՝ մաքրություն անող չկա։ Այս աղբակույտերը Սևանի ափամերձ հատվածում են։ Մոտակայքում անտանելի գարշահոտ է տիրում։ Սա վարակի բուն է՝ սանիտարահիգիենիկ առումով խիստ վտանգավոր։ Հանգստացողներից մեկն ասաց, որ աղբը թափում են հիմնականում մասնավոր քոթեջներում հանգստացողները, իսկ աղբահանություն չի կատարվում, չնայած այն բանին, որ քոթեջների տերերն աղբահանության համար վճարում են։ Տարածքը պատկանում է «Սևան» ազգային պարկին։ Գտնվում է Սևանի հիվանդանոցից դեպի հանրային լողափ տանող ճանապարհին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



