Թրամփը Քլինթոնին համեմատել է Անգելա Մերկելի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին համեմատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ հայտարարել, որ Մերկելի օրոք Գերմանիայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել:
«Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի Անգելա Մերկելը: Մենք տեսնում ենք՝ որքան շատ խնդիրներ է դա ստեղծել Գերմանիայում»,- ասել է նա՝ հիշատակելով, մասնավորապես, հանցավորության աճը:
Նրա խոսքով՝ «մենք արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ չենք ցանկանում, որ դրանք էլ ավելի շատ լինեն»:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինայի նահանգում, նրա ելույթը ցուցադրել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



