Ֆրանսիայի Օլերոն կղզուց 1.5 հազար մարդու են տարհանել հրդեհի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հրշեջ ծառայության աշխատակիցները Ատլանտյան օվկիանոսի Օլերոն կղզուց 1.5 հազար մարդու են տարհանել տեղի ճամբարում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
France Bleu ռադիոկայանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի գիշերը Սեն Ժորժ դ'Օլերոն քաղաքի ճամբարում: Հրդդեհն առավոտյան մարվել է: Կա 4 տուժած, որոնք թունավորվել են գազից: Նրանց հոսպիտալացրել են:
Հրդեհը մեծ վնաս է հասցրել մի քանի տների եւ մեքենաների: Չնայած դրան, ընտանիքների մեծ մասն արդեն վերադարձել է:
Ժանդարմերիան հետաքննում է միջադեպը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



