Բանգլադեշում հարյուրավոր մարդիկ դանակակռիվ են սարքել սերիալի շուրջը ծագած վեճի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖանտազիայի ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ Է սկսվել Բանգլադեշի արեւելքի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով 100 մարդ Է վիրավորվել: Այդ մասին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նշվում Է, որ Հաբիգանջի շրջանի բնակիչները հավաքվել են Դհոլ գյուղի ռեստորանում՝ դիտելու «Քիրանմալան»՝ բենգալերեն հեռուստասերիալ ռազմիկ-արքայադստեր մասին, որը մարդկությանը փրկում Է չար ուժերից:
Դիտման ընթացքում ծայր առած վեճը վերաճել Է ծեծկռտոցի: Սերիալի զայրացած սիրահարներն սկսել են ջարդուփշուր անել ռեստորանը եւ փայտերով ու դանակներով խփել միմյանց: Ոստիկանությունն ստիպված Է եղել ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ կիրառել:
Վերքեր ստացած 100 հոգուց 15-ի համար հոսպիտալացում Է պահանջվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



