Եվրահանձնաժողովում հրաժարվել են նշել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովում (ԵՀ) օգոստոսի 19-ին հրաժարվել են նշել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետները:
Ավելի վաղ ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները կցանկանային, որ Թուրքիան Եվրամիության անդամ դառնա մինչեւ 2023 թվականը: Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ին անդամակցելու համար պայմաններն ամենանպաստավորը չեն, բայց դա կարող Է արագորեն փոխվել:
«Մենք չենք կարող շահարկումներ թույլ տալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր որեւԷ ժամկետի հարցում»,-լրագրողներին ասել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Դրա հետ մեկտեղ նա մեջբերել Է ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքը, որը կարծում Է, թե Թուրքիան «ներկայում պատրաստ չԷ եւ ընդունակ չԷ անդամակցելու» ԵՄ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



