Ֆրանսուա Օլանդը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կցանկանար 2017-ին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն դա կանի միայն հաղթանակի շանսի առկայության դեպքում: Նրա խոսքը մեջբերում են լրագրողներ Անտուան Անդրեն եւ Քարիմ Ռասսուլին, որոնք հեղինակել են «Առանձնազրույցներ նախագահի հետ» նոր գիրքը (Conversations privees avec le president), որից հատվածներ է մեջբերում Le Point-ը:
«Ես լավ գիտեմ, թե ինչ են նշանակում առանց անձնական կյանքի ապրած տարիները: Բայց ես ցանկություն ունեմ: Դա իմ անձնական նախապատվությունն է»,- ասել է Օլանդը:
Ընդ որում, գրքում ասվում է, որ Օլանդն իր թեկնածությունը չի առաջադրի, եթե հաղթանակի շանսեր չունենա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



