Ռուսական նավերը Սիրիայում հրթիռակոծել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների բազան և հրամանատարական կետը Դար-Թաազա շրջանում, ինչպես նաև ականանետերի արտադրամասն ու զինանոցի հսկայական պահեստը Հալեպ նահանգում: Հարվածների վերահսկողության համակարգի տվյալներով պլանավորված թիրախները ոչնչացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հարվածներն իրականացվել են չբնակեցված տարածքներում՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



