Ռուսաստանի կրթության նախարարը պաշտոնանկ է արվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կրթության նախարար Դմիտրի Լիվանովը պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպմանը, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Կրթության եւ գիտության նոր նախարար կդառնա Օլգա Վասիլեւան:
Մինչ նշանակումը նա աշխատել է նախագահի աշխատակազմում: Վասիլեւան պատմական գիտությունների դոկտոր է: Նրա թեզի թեման է եղել Ռուսական ուղղափառ եկեղեցու գործունեությունը:
Լիվանովը նշանակվել է Ուկրաինայի հետ առեւտրատնտեսական կապերի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



