Կարևոր են Ռուսաստանի գործողությունները, այլ ոչ թե նրա խոսքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Իրանը ձգձգում են Սիրիայի հակամարտությունը, պնդում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը: Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Հալեպում ռազմական գործողությունների շաբաթական 48 ժամ դադարեցման մասին ՄԱԿ-ի առաջարկությանը, հայտնում է TASS-ը:
«Կարևոր են Ռուսաստանի գործողությունները, այլ ոչ թե նրա խոսքերը, և ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանը և Իրանը` Սիրիայի աջակցության միջազգային խմբի երկու անդամները, դիտավորյալ ձգձգում են այդ հակամարտությունը` այն ավարտելու և քաղաքական վերաձևավորման գործընթացի սկսման համար հնարավոր ամեն ինչ անելու փոխարեն»,- ասել է դիվանագետը լրագրողներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



