Մեքսիկայում խոշոր ավտովթարից զոհվել է 8 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայում մարդատար 2 մեքենայի, ավտոբուսի եւ բեռնատարի բախումից զոհվել է 8 մարդ, 35-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Սոնորա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Պուերտո Պենյասկո եւ Սոնոյտա քաղաքների միջեւ: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհվածների թվում կա 3 երեխա:
Վթարի պատճառը երկու մարդատարների բախումն է եղել: Փորձելով շրջանցել արգելքը՝ բեռնատարի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ավտոբուսին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



