Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, հայտնում է Associated Press-ը:
Դրա համաձայն՝ Իսրայելը 25 օրվա ընթացքում Թուրքիային միանվագ 20 մլն դոլար փոխհատուցում է վճարելու:
Փոխհատուցումը փոխանցելու են 2010-ին «Ազատության նավատորմ»-ի միջադեպից տուժածների ընտանիքներին: Ընդ որում, նշվում է, որ Իսրայելի որոշ քաղաքացիներ միջադեպի պատճառով քրեական կամ նյութական պատասխանատվության չեն ենթարկվի: Իսրայելի կառավարությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը:
Նշենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վատթարացել էին 2010-ի մայիսին, երբ իսրայելցի զինվորակաները գրոհով վերցրել էին թուրքական նավը, որը հումանիտար օգնություն էր տանում Գազայի հատված: Գրոհից զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



