Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանում դոլարի «սեւ շուկան» վերակենդանանում է. բանկերի աշխատակիցները զբաղված են դոլարի անօրինական առեւտրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում մանաթի էժանացման հետ կապված դոլարի նկատմամբ պահանջարկի խիստ աճի պատճառով դիտվում է «սեւ շուկայի» վերակենդանացում, ընդ որում այդտեղ դոլարի առեւտրով զբաղված են հիմնականում բանկերի աշխատակիցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակայոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանում դոլարի «սեւ շուկա» հիմնական մատակարարները հանդիսանում են իրենք` ֆինանսական կառույցները, իսկ վաճառողները` բանկերի աշխատակիցներն են:

Ըստ գործակալության` Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամը օգոստոսի 18-ին 28 բանկերի ընդամենը 50 մլն դոլար է վաճառել, այն դեպքում, երբ դոլարի պահանջարկն այդ օրը կազմել է 700 մլն դոլար:

Fins.az լրատվական կայքը հայտնում է, որ օգոստոսի 19-ին Բաքվի «սեւ շուկայում» մեկ դոլարը վաճառվել է 1,6850 – 1,6855 դոլարով (պաշտոնապես փոխարժեքը օգոստոսի 19-ին սահմանվել էր 1USD/1,604 AZN)` առանց քանակի սահմանափակման:  Փորձագետները Ադրբեջանում «սեւ շուկայի» ծաղկման հիմնական պատճառ տեսնում են փոխանակման կետերի փակման, ինչպես նաեւ բանկերի կողմից դոլարի վաճառքի սահմանափակման մեջ:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւն այդ առնչությամբ հայտնել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում դոլարի դիմաց մանաթը մոտ 9 տոկոսով արժեզրկվել է (դոլարի պաշտոնական փոխարժեքը 1,49 մանաթից բարձրացել է 1,62 մանաթի): Նրա խոսքով` հայտնի չէ, թե դոլարի թանկացման գործընթացը երբ կկանգնի, քանի որ Ադրբեջանում տեղական արտադրությունը շարունակում է օրեցօր նվազել, ճգնաժամը հասել է բոլոր ոլորտներ, բանկային համակարգը փլուզվել է:

«Ֆինանսական հատվածում խիստ կրճատումներ են գնում: Բանկային գործունեությունն անարդյունավետ վիճակում է: Բանկերը չեն կարողանում վարկավորել երկրին: Վարկային ռեսուրսները վեջանալու վրա են: Երկիր արտարժույթի հոսքը նվազել է: Դրան հակառակ, աճել է արտարժույթի հոսքն արտասահման: Նման պայմաններում մանաթի փոխարժեքի կայունությունը պահել անհնարին է: Աշնանը մեկ դոլարն Ադրբեջանում կարժենա 2 մանաթ, եւ դա կանխել իրական պայման գոյություն չունի», -նշել է ադրբեջանցի տնտեսագետը:

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)