Պտղնիի ձորում տեղի ունեցած սպանության դեպքով կա ձերբակալված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Պտղնի գյուղում այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցած սպանության գործով կա կասկածյալ:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կասկածյալը Պտղնիի բնակիչ Արման Բաղդասարյանն է:
Դեռեւս հայտնի չեն սպանության դրդապատճառները:
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Արման Բաղդասարյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան Պտղնիի ձորից հրազենային վնասվածքով Միքայելյանի հիվանդանոց է տեղափոխվել Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որն արդեն մահացած է եղել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



