Ֆրանսիացի ուսանողների համար ամենաթանկ քաղաքները
ԼԱՅՖՈւսումնական նոր տարվա նախօրեին Ֆրանսիայի ուսանոցների ազգային արհմիությունը՝UNEF-ը, կազմել է աշխարհում ուսանողների համար ամենաթանկ ֆրանսիական քաղաքների վարկանշային աղյուսակը:
Past.am- ի տեղեկություններով առաջին տեղում հայտնվել է Փարիզը, ամենաէժանը համարվել են ֆրանսիական Բրեստն ու Կլերմոն-Ֆերանը:

Unef-ի տվյալով՝ Փարիզում ուսանողի ամսական բյուջեն կազմում է ամսական 1 124,33 եվրո: Դրանից ամենագլխավոր ծախսը ապրելատեղիի հարցն է, որի վրա ծախսվում է 795 եվրո:
Երկրորդ տեղում հայտնվել է Սեն-Կանտեն-ան-Իվելինը՝ ամսական 987,41 եվրոյով: Ապրելը 1 սենյականոց բնակարանում արժե ամսական 631 եվրո:

Ամսական միջինը 985,41 եվրոյով երրորդ հորիզոնականում է Սեն-Դենին: Դեպարտամենտը ամեն տարի ընդունում է 60 000 ուսանոց: Սեն-Դենիում 1 սենյականոց բնակարանի վարձակալությունը կազմում է միջինը 629 եվրո:
Լիոնում ուսանողին հարկավոր է 500 եվրո վճարել բնակարանի համար:



