Լոս Անջելեսում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավոր են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոս Անջելեսի արվարձանում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 տղամարդ սպանվել է, ևս 2-ը վիրավորվել են, հայտնում է Los Angeles Times-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Xposed Gentlemen's Club հաստատությունում: Ենթադրվում է, որ 2 մահացածները նրանք են, ովքեր սկսել են հրաձգությունը, իսկ երկու վիրավորները` հաստատության անվտանգության աշխատակիցները: Կրակոցները հնչել են, երբ ակումբում եղել է 15 մարդ: Դեպքի վայրում զենք է հայտնաբերվել:
Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննիչները: Աղբյուրը նշում է, որ նախկինում բողոքներ են ներկայացվել ակումբի նկատմամբ, որտեղ կանացի մերկապար են ցուցադրում, վաճառում են նաև թմրանյութեր և զբաղվում են մարմնավաճառությամբ:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



