Սպանություն Կոտայքում, 34-ամյա երիտասարդի դին գտել են իր ձկնաբուծարանի տարածքում. Shamsyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանի դին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանդակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ կայքի տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում։
Ավելի ուշ Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանը ոստիկաններին և քննիչներին ընթերակաների ներկայությամբ մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք ինքնաձիգը՝ ալյուրի պարկի մեջ, որտեղ կային նաև մեծ թվով փամփուշտներ:
Մանրամասն՝ այստեղ
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



