Ռուսաստանում միգրանտ հավաքարարուհուն առեւանգել են հանուն փրկագնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում անհայտ անձն աշխատանքից առեւանգել է հավաքարարուհուն եւ նրա համար փրկագին է պահանջում: Այդ մասին հայտնում է «Կոնկրետնո.ռու» պորտալը:
Աղբյուրի տեղեկության համաձայն, Ուզբեկստանի քաղաքացուհին հավաքար էր աշխատում Ծովային առափնյակում գտնվող խանութում: Օգոստոսի 19-ի ցերեկը անհայտ տղամարդը, որը որպես ազգական է ներկայացել, զանգել է նրան եւ խնդրել է դուրս գալ փողոց, ինչից հետո մեքենա է նստեցրել եւ տարել է անհայտ ուղղությամբ:
Առեւանգվածի ամուսինը, որը եւս միգրանտ է, ոստիկանությանն է դիմել: Նրա խոսքով, հանցագործը զանգել է իրեն եւ 200 հազար ռուբլի է պահանջել:
Ոստիկանության աշխատակիցները ստուգում են հանցագործության մասին հաղորդագրությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



