Թուրքիայում հարսանիքի ժամանակ ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը 50-ի է հասել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ահաբեկչությունը կատարվել է օգոստոսի 20-ին: Մահապարտը գործի էր դրել պայթուցիկ սարքը, երբ մարդկանց մի մեծ խումբ փողոց էր դուրս եկել ՝ տոնակատարությունը այնտեղ շարունակելու: Տասնյակ մարդ վիրավորում էր ստացել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մահմուտ Թողրուլը ՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ճշգրտել էր, որ հանդիսության մասնակիցները քրդեր էին:
Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



