Մոսկվայում բանկ են թալանել` գողանալով 21 միլիոն ռուբլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիս-արևելքում ատրճանակով զինված անհայտ անձը բանկ է թալանել` գողանալով 21 միլիոն ռուբլի:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 20-ի մոտավորապես ժամը 19:00-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բանկի պահակն ահազանգել է զինված հարձակման մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը նշված բանկի տարածք է մուտք գործել ժամը 18:45-ին, ատրճանակի նման առարկայով սպառնալով կապկպել է հիմնարկի աշխատակիցներին, բացել սեյֆը, մոտ 21 միլիոն ռուբլի վերցրել և անհետացել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես նշել է իրավապահ մարմինների աղբյուրը, թալանվել է Home Credit բանկը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



