Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 21-ին, ժամը 06.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 107-րդ կմ-ում «Մերսեդես E320» մակնիշի 69CO969 պետհամարանիշի (վարորդ` Ս. Հ., ծնվ.1952թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է արգելապատնեշին, ինչից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ը (ծնվ.1982թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



