Գերմանացի հեքիմին ստուգում են 69 հիվանդի մահվան գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում հետաքննում են հիվանդների մահվան կասկածելի դեպքերը, որոնք մահացել են իրեն քաղցկեղ բուժող կոչող Կլաուս Ռոսսի մոտ բուժվելու պատճառով: Օգոստոսի սկզբին փակված նրա կենտրոնում 69 հիվանդ է մահացել: Ինքը Ռոսսը դեռ կալանավորված չէ:
Ռոսսի հակաքաղցկեղային կենտրոնը գործում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալլեն դաշնային հողի Բրախտ քաղաքում: Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ քննիչները մտադիր են արտաշիրիմել 6 բելգիացիների մարմինները, որոնք կենտրոնի զոհն են դարձել, որպեսզի պարզեն, թե մահը կապ ունեցել է արդյոք նրա նշանակած բուժման հետ:
Քննությունը պատրաստվում է ընդհանուր առմամբ վերլուծել Նիդեռլանդների 63 եւ Բելգիայի 6 քաղաքացիների մահվան դեպքերը:
Լրագրողների տեղեկություններով՝ Ռոսսն օգտագործել է դեղորայք, որը դեռ փորձարկումների փուլում է եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



