ԱՄՆ-ում 93-ամյա վետերանը վազելով անցել է ամբողջ երկրի տարածքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 93-ամյա Էրնի Էնդրասը ԱՄՆ-ում վազելով անցել է ամբողջ երկրի տարածքով՝ Արեւմտյան ափից մինչեւ Արեւելյան, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Պարբերականի տվյալներով տղամարդուց 2 տարի ու 10 ամիս է պահանջվել իր մտադրությունն իրագործելու համար: Նա տեղաշարժվել է թե վազքով, թե քայլքով ու դարձել ամենածեր մարդը, որը կտրել–անցել է ԱՄՆ-ն՝ Խաղաղ օվկիանոսից մինչեւ Ատլանտիկա:
Նշում են, որ ճամփորդության ընթացքում Էնդրասին ուղեկցում էին տարբեր մարդիկ, որոնց աջակցում էին նրան:
Նա իր մարաթոնը ավարտել է օգոստոսի 20-ին Ջորջիա նահանգում՝ մտնելով Ատլանտյան օվկիանոսի ջրերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



