Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

The Washington post. Պուտինի ինչին է պետք Թրամփի հաղթանակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ-ի նոր նախագահը: Հանուն դրա, Պուտինը եւ նրա կառավարությունը աննախադեպ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ազդեն մեր ընտրությունների վրա եւ օգնեն հանրապետականների թեկնածուին: Ռուսաստանը հաջողության կհասնի արդյոք իր միջամտության մեջ, հայտնի չէ:  Սակայն պարզ է, որ Պուտինի կառավարությունը դրդապատճառներ եւ միջոցներ ունի, որպեսզի փորձի անել դա, գրում է   The Washington post-ը:

Պուտինը Թրամփի հաղթանակը ցանկանալու ռացիոնալ պատճառներ ունի. Թրամփն այնպիսի արտաքին քաղաքականության է ձգտում, որը ձեռնտու է Ռուսաստանի նախագահին:  Թրամփի ամենացնցող առաջարկներից մեկը Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հարցի քննարկումն է: Նախագահ Օբաման եւ կոնգրեսի գրեթե բոլոր անդամները  (ինչպես հանրապետականներ, այնպես էլ` դեմոկրատներ) կտրականապես հերքել են այդ միտքը: Ղրիմի բռնակցումը ճանաչել են միայն Աֆրիկան, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Սիրիան եւ Վենեսուելան: Բնականաբար, Պուտինը երջանիկ կլիներ ԱՄՆ-ին տեսնել այդ ցուցակում: 

Թրամփն արդեն հստակորեն արհամարհանք է հայտնել ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի դաշնակիցների հանդեպ: Անհասկացողություն դրսեւորելով ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ` Թրամփը պահանջել է, որ դաշինքի այլ անդամներ մեզ վճարեն պաշտպանության համար` մեր դաշնակիցներից շատերին, հատկապես` Եվրոպայի արեւելյան մասում ստիպելով մտահոգվել, թե արդյոք ինքը կկատարի նրանց պաշտպանության իր պարտավորությունները: Թրամփը նաեւ արհամարհանք է հայտնել մեր ասիացի գործընկերների հանդեպ` նոր հնարավորություններ ստեղծելով ռուսական փառքի տարածման համար:  Թրամփի` առեւտրի մեջ մեր համաձայնագրերը լուծարելու  խոստումները եւս ձեռնտու են Պուտինին: Ինչը կարող է ավելի լավ լինել Ռուսաստանի նախագահի տեսանկյունից, քան ԱՄՆ-ի եւ Չինաստանի կամ Մեքսիկայի միջեւ առեւտրական պատերազմները: Թրամփի` պարտքի վճարումները դադարեցնելու սպառնալիքները կխարխլեն մեր հեղինակությունը վարկատուի մոտ, ինչը եւս լիովին բարենպաստ է Պուտինի համար: 

Ընդհանուր առմամբ Թրամփը մեկուսացման քաղաքականություն   եւ աշխարհում ԱՄՆ-ի առաջատարությունից հրաժարում է քարոզում: Նրան այնքան էլ չի անհանգստացնում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջ մղումը: ԱՄՆ-ի` միջազգային գործերին մասնակցությունից հրաժարումը լիովին տեղավորվում է Պուտինի միջազգային հետաքրքրությունների մեջ: Եթե պարոն Թրամփը նախագահ դառնա, ամերիկյան քաղաքականության փորձագետները   ԱՄՆ-ի համար անհանգիստ ժամանակաշրջան են կանխատեսում:  Եթե նախագահ Թրամփը փորձի իրականացնել իր արմատական գաղափարներն իմիգրացիայի կամ մեր հարավային սահմանին պատ կառուցելու առումով, դա լուրջ վրդովմունք կառաջացնի ինչպես Կոնգրեսում, այնպես էլ երկրում: Թրամփի առաջարկների հետեւանքով ներքին հակամարտություններից պատառ-պատառ լինող Ամերիկան Պուտինին ամբողջ աշխարհում գործողությունների ավելի մեծ ազատություն է տալիս:    

Եթե Թրամփի հաղթանակը ձեռնտու կլինի Պուտինին, ապա նախագահ Քլինթոնը ոչ մի կերպ չի համապատասխանում ռուսաստանյան առաջնորդի շահերին: Քլինթոնը երբեք Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչի, նա ձգտում է ամրապնդել հարաբերությունները մեր գործընկերների հետ եւ ակտիվորեն հանդես է գալիս մարդու իրավունքները հարգելու օգտին: 

Պուտինը եւ իր կառավարությունը ծանոթ են Քլինթոնին այն ժամանակվանից, երբ նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը: Նրանք հիշում են նրա կարծր գիծը Սիրիայում քաղաքական փոխակերպումների վերաբերյալ բանակցություններին, նրա   (թեկուզ եւ անհաջող) փորձերը` հասնելու նրան, որ Ռուսաստանն աջակցի այդ հումանիտար ողբերգության մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենահամեստ բանաձեւերին, նրա աջակցությունը սիրիական ընդդիմության անդամների` Մոսկվայի դաշնակից Բաշար Ասադի հակառակորդների զինմանը: Նրանք հիշում են, թե նա ինչպես էր բացահայտորեն քննադատում խախտումները 2011-ին Ռուսաստանում ընտրություններին, ինչը Պուտինն ընկալեց որպես ռուսաստանցի ցուցարարներին ուղղված   «կոչ»` դուրս գալ փողոցներ եւ հանդես գալ իր դեմ:

Նրանք հիշում են Քլինթոնի վերաբերմունքը պուտինյան առաջնահերթ արտաքին քաղաքական նախագծին` Եվրասիական տնտեսական խորհրդի ստեղծմանը, որը ձեւակերպվել է որպես  «տարածաշրջանը նորից խորհրդայնացնելու ձգտում»: Զարմանալի չէ, որ Պուտինը եւ իր կառավարությունը կնախընտրեն Սպիտակ տանը տեսնել Թրամփին: 

Պուտինը ոչ միայն Թրամփի հաղթանակը ցանկանալու լուրջ պատճառներ ունի, նա նաեւ միջոցներ ունի մեր ընտրությունների վրա ազդեցություն գործելու:    

Կրեմլի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները բացահայտորեն ցուցադրում են իրենց դրական վերաբերմունքը Թրամփին: Պետական  Russia Today ալիքը, որը հեռարձակվում է Միացյալ Նահանգներում, բացահայտորեն նրան է տալիս առավելությունը: Թրամփի օգտին բազմաթիվ ռեպորտաժներից մեկում պետական լրատվական «Սպուտնիկ» գործակալությունը հայտնել է, որ հաստատում է Թրամփի այն հայտարարությունը, թե Օբաման է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության  «հիմնադիրը» եւ Թվիթերում տարածել է  #CrookedHillary (Ծուռ Հիլարի) հեշթեգը: Կրեմլամետ բլոգերները եռանդուն արտահայտվում էին Twitter-ում եւ Facebook-ում: Պուտինը եւս իր ներդրումն ունեցավ` Թրամփին գովելով որպես «վառ» եւ տաղանդավոր քաղաքական գործչի    (չնայած` ոչ հանճարեղ, ինչպես ինքը` Թրամփը եւս հայտարարել է), որն ավելի է հակված Ռուսաստանի հետ համագործակցության, քան մյուս թեկնածուները: 

Էլ ավելի հանդգնորեն Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ջարդել է Ազգային դեմոկրատական կոմիտեի փոստը, ինչից հետո Թրամփը ռուսաստանցի լրտեսներին կոչ է արել նոր ջարդում իրականացնել եւ հրապարակել Քլինթոնի նամակագրությունը: Ոչ ոք չի զարմանա, եթե ռուսաստանյան կառավարությունն իր աներեւակայելի կիբերհնարավորություններն օգտագործի ամերիկյան առանցքային քաղաքական գործիչների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: Դրանում է լրտեսների աշխատանքը: Նախկինում նրանք մի բան չէին անում` չէին հրապարակում գողացված տեղեկությունները նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար:  

Ավելի ճշգրտորեն ասած` WikiLeaks-ը (բոլորովին էլ ոչ Կրեմլը) այդ տեղեկությունը հանրային տարածքում հրապարակել է Ազգային դեմոկրատական կուսակցության համագումարի նախօրեին` հստակորեն մտադիր լինելով վնաս հասցնել դեմոկրատական կուսակցությանը եւ նրանց նախագահին: Հիշեցնենք, որ   WikiLeaks-ն օտարերկրյա գործակալ է, որն այժմ միջամտում է անմիջականորեն մեր ընտրությունների ընթացքին: Չէ որ մենք հազիվ թե իմանանք, թե արդյոք ռուսաստանցի լրտեսներն են այդ տեղեկությունները տվել WikiLeaks-ին, որովհետեւ WikiLeaks-ը չի խոստովանում եւ ամենայն հավանականությամբ, չգիտի էլ դա: Ռուսները միջնորդների օգտագործելու բավարար փորձ ունեն` ապահովելով շփման բացակայությունը տեղեկություն ստացողի եւ   բնօրինակ աղբյուրի միջեւ: WikiLeaks-ը խոստանում է ավելի շատ էլեկտրոնային նամակներ հրապարակել` սպասումը թեժացնելով «Հոկտեմբերյան անակնկալով»,  հայտնում է Inosmi-ն:

Հնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր