Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիհարեցնող թեյը կարող է վնասել աղիները

ԼԱՅՖ

Դետոկսիկացիայի համար բազմատեսակ թեյերի սիրահարները պատկերացում իսկ չունեն, որ այդ ըմպելիքները կարող են հարուցել լուրջ խնդիրներ սրտում եւ աղիներում,- տեղեկացնում են բժիշկները: Դրանք չպետք է դառնան առողջ սննդի բաղկացուցիչը: Ինչ-որ փուլում դետոկսիկացնող թեյը դարձավ ավելորդ քաշի դեմ պայքարի եւ առողջության ամրապնդման ամենամոդայիկ միջոցներից մեկը:

Այդ ըմպելիքը խրախուսվում էր հայտնիների կողմից եւ վայելում էր ոչ քիչ առցանց-փառք: Բայց որքանո՞վ են մեր առողջության համար օգտակար այդ «օրգանիզմը մաքրող բնական միջոցները» բժիշկների տեսանկյունից:

Բրիտանացի բժիշկ Լորետա Իհոնորը կարծում է, որ այդ թեյերը հսկայական վնաս են պատճառում մարդու առողջությանը: Մինչ այդ բժիշկը նույնիսկ ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի թեյերից հանվեն դետոքսիկացնող լուծողականները: Դրանց մեծ մասը պարունակում է սեննա լուծողական դեղմիջոցը (ալեքսանդրյան տերեւ)։

Այդ ըմպելիքներն արտադրողները ժլատ չեն հավաստիացումներում, թե դրանք ինչ մաքրիչ ազդեցություն են գործում օրգանիզմում, քայքայում են ճարպային նստվածքները ստամոքս-աղիքային տրակտում: Սակայն կա մի վերապահում. բոլոր այդ պնդումները բացարձակապես  չեն հիմնավորվում գիտական որեւէ ապացույցով:

Իրականում սեննան ստիմուլացնում է աղիների նորման գերազանցող կծկողականությունը, որի հետեւանքով մեր օրգանիզմին անհրաժեշտ ջուրը եւ էլեկտրոլիտները հեռանում են կղանքային զանգվածի հետ: Մի կարճ ժամանակահատված այդ ջրազրկումն իսկապես կարող է ապահովել նիհար տեսք, սակայն այն որեւէ կապ չունի ճարպերի կորստի հետ, քանի որ սննդի կալորիաները, դեռ չհասած հաստ աղիներ, կլանվում են բարակ աղիներում:

Բժշկության մեջ սեննան պաշտոնապես թույլատրված է միայն փորկապության դեպքում: Ընդ որում այդ պատրաստուկը կիրառվում է կարճաժամկետ` մեկ շաբաթից ոչ ավելի: Բացի այդ` բուժման ողջ ընթացքը պետք է լինի բացառապես բժշկի հսկողության ներքո: Եւ ստույգ է, որ այդ բաղադրիչը նախատեսված չէ 28 օրյա օգտագործման համար, ինչպես որ հիմնականում ցուցված է դետոկսիկացնող թեյերի համար: Այս ըմպելիքի որոշ արտադրողներ նույնիսկ խորհուրդ են տալիս այդ կուրսն անցնել նորից ու նորից` դադար առնելով միայն մեկ շաբաթ: 

Սեննայի այդպիսի երկարատեւ օգտագործումը կարող է հարուցել անուղղելի վնասներ աղեստամոքսային համակարգում: Մարդու աղիների գործունեությունը կարող է լիովին խաթարվել, այնպես որ մարդիկ ստիպված կլինեն հետագա ողջ կյանքի ընթացքում ապավինել լուծողականներին:  Օրգանիզմից էլեկտրոլիտների հեռացումը հանգեցնում է սրտամկանի ախտահարման, մկանային թուլության, լյարդի ախտահարման եւ առողջության ու կյանքի համար վտանգավոր այլ հետեւանքների:

NEWS.am Medicine

«Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանԿիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասին Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ են Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՈր մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենապահանջվածը լինելուՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Որ ապրանքներն են կրկին թանկանալուԿինը լճում կտրված ձեռք է գտելՀանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել