Իրաքում 36 դատապարտյալի են մահապատժի ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում 36 մարդու են կախել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» նախկին ամերիկյան ռազմաբազայում 1700 նորակոչիկների սպանության համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն` զինվորների զանգվածային սպանությունը Թիքրիտի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
2014-ին իսլամիստները հրապարակել էին կոտորածի լուսանկարներն ու տեսագրությունը: Մեկ տարի անց գտնվել էր նաև զանգվածային գերեզմանը:
36 դատապարտյալների մահապատիժն իրականացվել է այսօր առավոտյան` Նասիրիա քաղաքի բանտում: Բոլոր մահապատժի ենթարկվածները Իրաքի քաղաքացիներ են եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



