Ոսկյա շղթան հափշտակած անձը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 31-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1964 թ. ծնված Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու և 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:
Օգոստոսի 19-ին, ժամը 20-ին, ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերել և բ երման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



