Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հիմնական սխալները նոր սկսվող սիրային հարաբերություններում

ԼԱՅՖ

Shabat.am- ը  գրում է.

Հարաբերությունները, դեռ չծնված, կարող են հօդս ցնդել, եթե ժամանակին չորդեգրեք այլոց փորձն ու թույլ տաք այն հայտնի սխալները, որ բերել են բազմաթիվ զույգերի քայքայման: Ամեն ինչ գուցե բարդ է թվում, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Ընդամենը պետք է հասկանալ’ինչ չանել հարաբերությունների զարգացման գոնե առաջին փուլում:

Ավելորդ ուշադրություն

Անհամբերությունը նորից շփվելու այն մարդու հետ, ով բոլորովին վերջերս գրավել է սիրտդ, իհարկե, հասկանալի է, ցուցադրվող ուշադրությունն էլ’ բնական, բայց կա որոշակի սահման, որից այն կողմ ուշադրությունը վերածվում է համառությամբ մարդու կյանք խցկվելու: Բոլորին էլ հաճելի է ուշադրությունը, սակայն տղամարդիկ տարբեր են. մի դեպքում 10 զանգը օրվա ընթացքում լիովին թույլատրելի նորմա է, մյուս դեպքում, անգամ 3 զանգն է չափազանց: Ինչպե՞ս պարզել, թե որ տիպին է պատկանում կոնկրետ տղամարդը: Շատ հեշտ: Ամեն ինչ կախված է նրա աշխատանքից: Եթե նա «գործի մարդ է», ապա ժողովներին մեկը մյուսի հետևից եկող հաղորդագրությունները ցանկություն կառաջացնեն Ձեզնից ազատվելու: Խնդիրը միայն լուրջ աշխատանքը չէ, այլ նաև հագեցած գրաֆիկը:

Ավելորդ հետաքրքրասիրություն

Նորմալ է, որ Դուք ցանկանում եք ամեն ինչ իմանալ Ձեր ընտրյալի մասին, սակայն համբերություն ունեցեք: Պետք չէ նրան շարունակ հարցեր տալ ներկայից, անցյալից ու ապագայից այնպես, որ նա իրեն ստի դետեկտորի վրա զգա: Հիշեք’ շատ բաներ կարելի է հասկանալ անգամ առանց խոսքերի’ ուղղակի հետևելով նրա շարժումներին, պահվածքին, վարքին: «Ուզում եմ իմանալ ամեն ինչ և միանգամից» սկզբունքը միանշանակ կզայրացնի նրան, իսկ արդյունքում կփչացնի հարաբերությունները:

«Նախորդներիդ» մասին պատմություններ

Անցյալ փորձի մասին ինֆորմացիան, իհարկե, այն է, ինչից սկսվում է ցանկացած հարաբերություն: Բայց պետք է հասկանալ, որ մի բան է մեկ անգամ ներկայացնել, որ Ձեր կյանքում եղել է ինչ-որ մեկը ու որ նրանից բաժանվել եք այսինչ պատճառով, և մեկ այլ բան է ամեն հարմար առիթի դեպքում նրանից խոսելը: Անցյալը պետք է մնա անցյալում:

Ուշադրության պակաս

Սա, անշուշտ, ավելորդ ուշադրության հակառակ բևեռն է’ մյուս ծայրահեղությունը, երբ Դուք, վախենալով անիմաստ անհանգստացնել նրան կամ էլ ուղղակի նրա առաջին քայլին սպասելով, չեք գրում, չեք զանգում: Կարող է ստացվել այնպես, որ նույն պահին Ձեր սիրելին էլ սպասի Ձեր զանգին, ու իրավիճակը նմանվի երկկողմանի անտարբերության: Եթե նա մի ամբողջ օր չի երևում հորիզոնում, էլ մի սպասեք. ինքներդ կատարեք առաջին քայլը: Զանգեք նրան, բայց մի հարցրեք, թե ինչու չի զանգել, այլ ուղղակի ասացեք. «Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս անցավ նախորդ օրդ»:

 

Շուտ սկսված խանդ ու սեփականատիրություն

Ձեր զգացմունքները կարող են երկու կամ երեք օրում այնպես բորբոքվել, որ նույնքան արագ առաջանա նրան ուրիշ մեկի հետ կիսել չցանկանալու զգացողությունը: Սա, իհարկե, նորմալ է: Բայց տիրապետեք Ձեզ: Երկու-երեք օրը, անգամ երկու-երեք շաբաթը Ձեզ իրավունք չեն տալիս խիստ տոնով հարցնելու՝ «Որտե՞ղ էիր», «Ու՞մ հետ էիր»: Նման հարցերը նորմալ կդառնան միայն այն դեպքում, երբ ձեր հարաբերությունը երկուստեք գիտակցված տեղափոխվի նոր հարթություն, և երկուսդ էլ զգաք, որ այդուհետ անբաժան զույգ եք:

 

 
 
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար