Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ և Սիրուշոյին մաղթում եմ հաղթանակ. Անդրեն BAMA Music awards-ի և իր նոր ռեալիթի շոուի մասին

ԼԱՅՖ

Երգիչ Անդրեն երկար ժամանակ է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: Շուտով նա իր երկրպագուներին կներկայանա նոր հեռուստանախագծով` իր նոր հեղինակային Andrenaline շոու-ծրագրով, որն իր շուրջն է համախմբել տաղանդավոր երիտասարդների:

 

Tert.am Life-ի հետ զրույցում աշխատասեր երգիչը պատմեց նոր նախագծի և BAMA Music մրցանակաբաշխությանը նոմինացվելու մասին:

«Ռեալիթի շոու ունենալու գաղափարը վաղուց էր ծագել ինձ մոտ և ահա որոշեցի իրականացնել այն: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որտեղ կմրցեն նոր դեմքեր: Մասնակիցները կմրցեն վոկալային տվյալներով, և ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով: Հեռուստադիտողը կկարողանա հետևել նրանց պայքարին նաև կադրից դուրս: Իսկ հաղթող մասնակիցը կունենա ինձ հետ պայմանագիր: Անհամբերությամբ սպասում եմ Andrenaline շոուի եթեր հեռարձակվելուն: Ուզում եմ, որ վերջապես, հեռուստադիտողը տեսնի մեր այս օրերի ընթացքում տարած աշխատանքի արդյունքը: Շատ տաղանդավոր, հետաքրքիր ու հմայիչ մասնակիցներ ունենք: Համոզված եմ,  նրանցից յուրաքանչյուրը կկարողանա ուրույն տեղ գրավել հեռուստադիտողների սրտերում»,- ասաց երգիչը:

 

 

Երգիչը դեռևս անցած տարվանից ծրագրել էր ԱՄՆ-ում ներկայանալ մեծ մենահամերգով: Նրա խոսքով. «Ճիշտն ասած` այս պահին ամբողջությամբ կլանված եմ ռեալիթի շոուի աշխատանքների մեջ: Շոուն իրոք ժամանկատար է և ուրիշ ոչինչ չեմ հասցնում անել այս ընթացքում, իսկ համերգի հետ կապված կոնկրետ փակագծեր դեռևս չէի ցանկանա բացել, քանի որ դեռ ինքս էլ շատ բաների շուրջ չեմ հասցրել մտածել: Բայց մենահամերգն ինձ համար լուրջ քայլ է, և կարող եմ վստահեցնել, որ այդ համերգն էլ է տարբերվելու շքեղ շոուներով և սիրված ելույթներով»:

 

 

Ինչպես արդեն նշեցինք երգիչը նոմինացված է գերմանական հեղինակավոր BAMA Music մրցանակաբաշխության «Լավագույն կատարող» անվանակարգում:

 

««Լավագույն կատարող» անվանակարգում ինձ հետ առաջադրված են նաև այլ սիրված անուններ, այդ թվում Ելենա Ռիստեսկան, որին հեռուստադիտողը, միգուցե հիշի «Եվրատեսիլ 2006»-ի ելույթով: Նա ներկայացնում էր Մակեդոնիան: Միասին մասնակցում էինք մրցույթին, փաստորեն, տասը տարի անց կրկին միասին ենք ներկայանալու այս անգամ նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը, ինչն ինձ համար հետաքրքիր և հաճելի զուգադիպություն է»,- նշեց երգիչը:

 

 

Գերմանական հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը կկայանա օգոստոսի 27-ին, նոմինացված են մի շարք սիրված արտիստներ` Alvaro Soler-ն ու Jennifer Lopez-ը,  Maître Gims-ը, Timati-ն, Sergey Lazarev-ը, Ani Lorak-ը և շատ ու շատ հայտի դեմքեր: Նշենք, որ Հայաստանի երգիչներից նոմինացված է նաև Սիրուշոն:

 

«Ես` ինքս այս մրցույթից ակնկալում եմ դրական հույզեր, նոր հնարավորություններ, նոր լսարան և ինչո՞ւ ոչ` նաև հաղթանակ: Նույնը մաղթում եմ Սիրուշոյին, որն ինձ համար շատ հարազատ ընկեր և քույր է: Հուսով եմ` երկուսիս սպասելիքներն էլ կարդարանան»,- ասաց Անդրեն:

 

 

Անդրեն Միացյալ Նահանգներում կմնա այնքան ժամանկ մինչև ամբողջությամբ ավարտի իր բոլոր աշխատանքները:

 

«Այստեղ կմնամ դեռ այնքան, մինչև որ կարողանամ ավարտին հասցնել բոլոր ծրագրերս: Երբ ես նպատակ եմ դնում իմ առջև, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար: Սա էլ բացառություն չէ և հույս ունեմ, որ նախագիծը կսիրվի և կունենա հետագա հաջողություններ: Բայց անչափ կարոտում եմ Հայաստանը, Երևանը, Ստեփանակերտը: Կարոտում եմ ընտանիքիս, ընկերներիս: Համոզված եմ` անգամ կարճ ժամանակ գտնելու դեպքում անպայման կայցելեմ Հայաստան»,- նշեց նա:

 

 

Վերջում հետաքրքրվեցինք երգչի անձնական կյանքով: Հարցին` Անդրե, երկար ժամանակ գլխավորում եք ցանկալի փեսացուների շարքը: Չեք ցանկանաում զիջել Ձեր դիրքերը, երգիչը պատասխանեց. «Կարծում եմ դա մեր ուզելով կամ չուզելով չէ լինում: Ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնում: Ես դեռ պատրաստ եմ սպասել այնքան, մինչև գտնեմ իմ իրական ու անբաժան կողակցին: Ինձ համար դա լուրջ քայլ է, այնպես որ ես դեմ չեմ առայժմ մնալ այդ ցուցակում (ժպտում է)»:

 Մելինե Տոնոյան

ԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստերԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է