Հնդկաստանում առնվազն 40 մարդ Է զոհվել սաստիկ հեղեղումների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆռնվազն 40 մարդ Է զոհվել, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են Հնդկաստանի արեւելյան շրջաններում մոլեգնող սաստիկ ջրհեղեղների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Նրա տվյալներով՝ ռեկորդային տեղումներից հետո Գանգես գետն ու նրա վտակները վերջին երկու օրվա ընթացքում կրիտիկական մակարդակը հաղթահարել են Մադիա-Փրադեշի, Բիհարի եւ Ութար-Փրադեշի նահանգների 20 շրջաններում:
Հնդկաստանում հեղեղումները հաճախակի երեւույթ են մուսոնների տարեշրջանում, որը տեւում Է հունիսից մինչեւ սեպտեմբեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



