Valentino-ի ամենահայտնի հարսանեկան զգեստները
ԼԱՅՖՀարսանեկան սեզոնի թեժ շրջանում Vogue.ua-ն ներկայացնւմ է ամենահայտնի հարսանեկան զգեստները, որ ստեղծվել են իտալական Valentino նորաձևության տան կողմից:
Past.am- ը Ձեզ է ներկայացնում այդ հարսանեկան զգեստների լուսանկարները:
Էնն Հեթեուեյ

3 տարի առաջ լեգենդար կուտուրիե Վալենտինո Գարավանին 2008-ից հետո վերադարձավ հագուստի դիզայնին ընդամենը 1 միակ զգեստի համար՝ իր մուսա ու ընկերուհի Էնն Հեթեուեյի հարսանեկան զգեստը կարելու համար:

Եվ, այդուհանդերձ, Վալենտինո Գարավանիի ամենագլխավոր հարսանեկան զգեստը այն էր, որ 1968-ին կրեց Ժակլին Քենեսին Արիստոտել Օնասիսի հետ ամուսնանալիս:
Արիստոտել Օնասիս և Ժակլին Քենեդի

Ինչ-որ մի ժամանակ Ժակլինը հանդիպեց ամերիկյան Vogue-ի խմբագիր Գլորիա Շիֆի ու նկատեց նրա անսովոր, սակայն էլեգանտ զգեստը ու հետաքրքրվեց, թե ով է հեղինակը:
Լսելով Վալենտինոյի մասին՝ նա միանգամից 6 զգեստ պատվիրեց, իսկ մի քանի տարի անց՝ նաև հարսանեկան զգեստ Օնասիսի հետ ամուսնանալու համար: Այդ ժամանակից ի վեր Գարավանին դարձավ միջազգային աստղ:
Մարի-Շանտալ Միլլեր ու Հունաստանի արքայազն Պավլոս


Մի քանի տարի անց՝ 2002-ին, Valentino-ի զգեստով ամուսնացավ Նիդեռլանդների ներկայիս թագուհին, իսկ այն ժամանակ՝ դեռ արքայադուստր Մաքսիման:

Արքայադուստր Մաքսիմա ու արքայազն Վիլլեմ-Ալեքսանդր

Այսօրվա դրությամբ Գարավանիի վերջին հարսանեկան զգեստը Շվեդիայի արքայադուստր Մադլենի զգեստն է: 

Քրիստոֆեր Օ’Նիլ ու արքայադուստր Մադլեն

Շքեզ հարսանեեկան զգեստների էստաֆետը Գարավանին փոխանցեց նորաձևության տան ներկայիս դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրիին ու Պիեռպաոլո Պիչոլլիին: Հենց նրանք հեղինակեցին Նիկի Հիլթոնի հարսանեկան զգեստը: Զգեստի մոտավոր արժեքը 50 հազար ֆունտ-սթեռլինգ է:

Նիկի Հիլթոնը հոր՝ Ռիչարդ Հիլթոնի հետ





