Բաքվում գյուլենականների դեմ գործի շրջանակում կալանավորվել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 20-ին ձերբակալված՝ «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ «Ազադլըգ» թերթի ֆինանսների տնօրեն Ֆաիք Ամիրլին 3 ամսով կալանավորվել է: Այս մասին որոշումն օգոստոսի 22-ին կայացրել է Բաքվի Բինադագինի շրջանային դատարանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ամիրլիի դեմ մեղադրանքներ են ներկայացվել ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն հրահրող գործողությունների վերաբերյալ հոդվածներով:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Ամիրլիի մեքենայում գտել են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված պարբերականներ:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գյուլենի կողմնակիցների դեմ քրեական գործեր են հարուցվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



