Ամերիկացին մահացել է՝ պառկելով սիրելի աղջկա մեքենայի տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍան Դիեգոյի բնակիչը մահացել է՝ փորձելով կանգնեցնել իր ծննդյան օրվան նվիրված երեկոյից հեռացող ընկերուհուն եւ ընկել նրա մեքենայի տակ, հայտնում է Orange County Register-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Զոհված Ջոնաթան Մերքլին եւ նրա ընկերները հյուրանոցներից մեկում նշում էին նրա 34-ամյակը, երբ աղջիկը որոշել էր լքել երեկույթը:
Մերքլին, որը չէր ուզում ընկերուհուն բաց թողնել երեկոյից, պառկել էր նրա մեքենայի առաջ: Սակայն աղջկան դա չէր կանգնեցրել, եւ նա վրաերթի էր ենթարկել ընկերոջը:
Հաղորդվում է, որ աղջիկը դեռ կալանավորված չէ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



