Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բաղրամյանի դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտող ոստիկանները.«Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երեկ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնությունների գործով: Պարզվում է` 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ բռնություն կիրառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրյալներից մեկը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանն է, որը հունիսի 23-ին եղել է քաղաքացիական հագուստով:

2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը և բերման  էին ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ Տաճատ  Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքից ապօրինաբար բերման էին ենթարկել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին` խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը: Նկատենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերում հստակ երևում է, որ ֆոտոլրագրողը ցույց է տալիս իր լրագրողական վկայականը, սակայն դա չի օգնում ոստիկաններից ազատվելու հարցում:   

Ըստ    պաշտոնական    հաղորդագրության՝ նշված օրը ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը Ազատության հրապարակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել էր իր մասնագիտական գործունեությունը իրականացնող «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի աշխատանքը և ապօրինաբար նրան բերման ենթարկել։ Նրան ևս չի փրկել լրագրողական «բեյջը»։ Մի քանի ոստիկաններ լրագրողի ոտքերից ու ձեռքերից բռնել, տարել են։ Սակայն այսօր այդ լրագրողի գործով ընդամենը մեկ ոստիկան է կանգնել դատարանի առաջ։

Այս պատմության մեջ ուշագրավը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի մասնակցությունն է: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանության փոխգնդապետը Ազատության հրապարակում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին. նրանից խլել է ընկերությանը պատկանող «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը և մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Երևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ