Սեփական նախանձը հաղթահարելու 5 քայլ
ԼԱՅՖնչպես պայքարել սեփական նախանձի դեմ, ներկայացնում է my.goodhouse.com.ua-ն:
Քայլ 1. Պայքարեք կոմպլեքսների դեմ
Նախանձի հիմքում ընկած է անլիարժեքության կոմպլեքսը: Մենք միշտ նախանձում ենք այն բանին, ինչը չունենք: Այդ պատճառով պետք է լրջորեն զբաղվել կոմպլեքսների և սեփական վախերի վերլուծմամբ:
Քայլ 2. Ձեր ուժեղ կողմերի գիտակցումը
Եթե դուք ընդունում եք, որ նախանձ եք, ուրեմն խելացի մարդ եք` ընդունակ գլուխ հանելու սեփական զգացմունքներից և կարող եք իրերը կոչել իրենց անուններով:
Քայլ 3. Հաջողության գինը
Ցանկացած հաջողության հետևում հսկայական աշխատանք կա: Դուք պատրա՞ստ եք այդպիսի զոհողությունների: Արեք ընտրություն այն բանի օգտին, ինչը ձեր համար ավելի կարևոր է:
Քայլ 4 . Ճիշտ համեմատություն
Նախանձելով՝ մենք մեզ համեմատում ենք շրջապատի հետ: Սակայն հարկավոր է հետ նայել` ինչի ենք հասել վերջին ժամանակում: Գուցե այժմ ավելի լավ է, քան առաջ:
Քայլ 5. Ինքնավերահսկողություն
Ուրիշներին նախանձելու փոխարեն մտածեք, թե ինչ կարող եք անել ավելի շատ բանի հասնելու և ավելի երջանիկ դառնալու համար:



