Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքում ոչ մեկին չեմ ստիպի ինձ սիրել.Հայկո Հովհաննիսյան

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայկո Հովհաննիսյանին հեռուստադիտողը հաճախ ասոցացնում է բացասական կերպարների հետ: Նույնիսկ, այն դեպքում, երբ նա ոչ այնքան բացասական հերոսների է մարմնավորում, միեւնույն է շատերի համար նա նույնացվում է «Սիրո գերին» հեռուտասերիալի Միկայի հետ:

NEWS.am STYLE-ը որոշեց յուրահատուկ ձեւով «պատժել» Հայկոյին` այս անգամ էլ նրան ներկայացնելով գերու կերպարում: Մեզ այդ հարցում օգնեց մեր համարձակ հերոսուհին, որի դերում հանդես եկավ մոդել Ինգա Սահակյանը:

Նկարահանումներից հետո հետաքրքիր զրույց ունեցանք դերասանի հետ, որն էլ լուսանկարների հետ միասին ներկայացնում են ձեր ուշադրությանը:

-Հայկո, կարծես թե, բացասական հերոսների ավելի հաճախ ես մարմնավորում, քան դրական: Այդպիսի դերերի ընտրությունը լինում է քո՞, թե՞ ռեժիսորների ցանկությամբ:

-Դա լինում է թե իմ, թե ռեժիսորների ցանկությամբ:

-Մտավախություն չունե՞ս, որ հեռուստադիտողը քեզ իրական կյանքում էլ կասոցացնի բացասական կերպարի հետ:

-Կա մարդկանց որոշակի զանգված, որ հիմա էլ ինձ նույնացնում են սերիալում մարմնավորած կերպարիս հետ, սակայն ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում:)

-Մեր ֆոտոշարքում էլ բացասական կերպար ես, որից ցանկանում է վրեժ լուծել մեր հերոսուհին: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ դու ես ցանկացալ առեւանգել որեւէ աղջկա:

-Անկեղծ ասած` այդ ուղղությամբ մտածել եմ ավելի փոքր տարիքում, բայց հիմա վստահ եմ, որ չի կարող նման բան լինել:

-Եթե շատ սիրես մի աղջկա, բայց դա փոխադարձ չլինի, այդ դեպքում կփորձե՞ս նրան փախցնել:

-Ես կյանքում ոչ մեկին չեմ ստիպի ինձ սիրել` առավել եւս փախցնելու տարբերակով:

-Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ իրական կյանքում էլ ես քեզ կապված զգացել:

-Այո, եղել են… Երբ խնդիրներ ես ունենում, կապ չունի` տանը, թե աշխատավայրում, քեզ ինչ-որ առումով կապված ես զգում:

-Նկատեցի, որ այսօր փողոցում շատերը ցանկացան լուսանկարվել քեզ հետ. մի՞շտ են այդքան բարեհամբույր քո հանդեպ:

-Մեծամասամբ վատ արձագանքներ եմ ստանում, կամ նրանց հայացքից եմ դա հասկանում, բայց նաեւ կան մարդիկ, որոնք բարեհամբույր են:

-Շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, թե Հայկո Հովհաննիսյանը մի փոքր գոռոզ անձնավորություն է: Ինչ ես կարծում` ինչո՞ւ:

-Կան մարդիկ, որոնք իրենց Like-երի կամ ռեյտինգների համար շատ քայլերի են դիմում: Ես այդպիսին չեմ, երեւի դրա համար...

-Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ քեզ տեսնեին մարդիկ:

-Այնպիսին, ինչպիսին կամ: Այլ հարց է` կընդունեն ինձ այսպիսին, թե ոչ, բայց անգամ եթե չընդունեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում:)

-Հայկո, հաճա՞խ ես դիմում խենթությունների:

-Խենթություններ իմ կյանքում շատ կան, ուղղակի կան մարդիկ, որոնք խենթությունը շփոթում են հիմարությունների հետ եւ սկսում խենթության փոխարեն հիմարություններ անել:

-Բացի սերիալի նկարահանումներից` այլ նորություններ սպասե՞նք քեզանից առաջիկայում:

-Առաջիկայում նորություններ չկան, լինելու դեպքում` առաջինը դուք կիմանաք:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արման Ղարիբյանի

Մոդել` Ինգա Սահակյան

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան