Ու՞մ հետ են տեսել Ջասթին Բիբերին այս անգամ
ՖՈՏՈՋասթին Բիբերը լոնդոնյան իր ուիքենդն անց է կացրել մոդել Բրոնտե Բլամփիդի հետ:
Երգիչը, ով վերջին շաբաթներին կապված էր Սոֆիա Ռիչիի հետ, Լոնդոնի Tape գիշերային ակումբում լավ ժամանակ էր անց կացնում այս նոր շիկահեր գեղեցկուհու հետ:
Մոդելը կրում էր սեքսուալ բլուզ, որն ընդծում էր իր կրծքերը:
Երեկույթից դուրս գալիս Բրոնտեն իր ձեռքին պահում էր Բիբերի վերնաշորը: Բրոնտեն և Ջասթինը գրեթե ողջ ուիքենդին միմյանց ընկերակցությունն են վայելել:
Ջասթինին և Բրոնտեին նաև նկատել են ուրբաթ գիշերը երեկույթի ժամանակ, մինչ երգչի ընկերուհի Սոֆիա Ռիչին մնացել է Հոլիվուդում:
Հիշեցնենք, որ Թվիթերում մեծ թոհուբոհ էր առաջացել Ջասթին Բիբերի շաբաթ օրվա համերգի ելույթից հետո, քանի որ հանդիսատեսները մեղադրում էին Ջասթինին ոչ կենդանի ձայնով երգելու համար:
Ի պատասխան մեղադրանքների՝ Ջասթինն ասել է. «Ես խումհար ունեի՝ չեմ ստի: Անգլիայում ամենաանկեղծ մարդիկ են ապրում և գիտեմ, որ դուք չեք սիրում ոչ մի կեղծավորություն, ինչն էլ ես շատ եմ հարգում:»
Այնուամենայնիվ, երգչի երկրպագուները հիասթափված էին նրանից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: