Ահաբեկչական գործողություն Թուրքիայում. սպանվել է երկու զինծառայող
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆվազագույնը երկու զինծառայողներ են սպանվել Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե բնակավայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործողության մեջ դրվելու հետեւանքով:
Թուրքիայի զինված ուժերի զրահապատ ավտոմեքենան պայթել է ճանապարհով անցնելու ժամանակ: 2 զինծառայողներ` մեկ զինվոր եւ մեկ ավագ լեյտենանտ տեղում մահացել են:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ԶՈւ ստորաբաժանումների եւ քրդերի միջեւ բախումներում 100-ից ավելի զինծառայողներ են սպանվել:Ի պատասխան քրդերի ազատագրական պայքարը ճնշելու թուրքական իշխանությունների հայտարարություններին, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ զինված պայքարը լեռներից տեղափոխում են քաղաքներ եւ բնակավայրեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



