Բրյուսելում 52-ամյա ֆիլիպինուհին դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում ուղևորատար ավտոբուսի վրա հարձակում է իրականացվել, որն իրագործել է 52-ամյա ֆիլիպինուհին: Այս մասին հայտնել է La Derniere Heure-ը:
Ոստիկանության տեղեկությամբ կինը ներխուժել է ավտոբուս և վիրավորել դանակով երկու մարդու, այնուհետև, նա վիրավորել է ևս մեկ հոգու, ով կանգնած է եղել մայթին:
Ինչպես նշվում է` հարձակվողը ներկա պահին գտնվում է հիվանդանոցում: Նա ստացել է թևի և կրծքի հրազենային վնասվածք:
Դրդապատճառները դեռ հայտնի չեն:
Երեկ հայտնի էր դարձել, որ կինը հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Ողևորներից երկուսը ստացել են ծանր և մեկը թեթև վնասվածք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



