Հրդեհներ են մոլեգնում Հռոմի հարավարեւմտյան շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուրջ տասը սաստիկ հրդեհներ են ընդգրկել Իտալիայի մայրաքաղաքի հարավարեւմտյան մասը եւ դրա որոշ արվարձաններ: Այրվում են 50 հեկտար կանաչ զանգվածներ: Այդ մասին հայտնել Է Հռոմի նահանգի հրշեջ ծառայությունը:
Ծխի քուլաները մասնակիորեն փակել են A-91 խճուղին, որը Հռոմը կապում Է Ֆյումիչինո միջազգային օդանավակայանի հետ: Ավտոմայրուղու մի մասում երթեւեկությունը դադարեցված Է: Ծուխը նաեւ տեսանելիությունը նվազեցնում Է դեպի Նեապոլ տանող A1 ազգային ավտոմայուղու մի հատվածում:
Ծխի հոտն զգացվում Է նաեւ Հռոմի հարավ – արեւմուտքի Մեծ օղակաձեւ ճանապարի մերձակայքում: Ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացնում Է, որ փակված Է երթեւեկությունը մայրաքաղաքի կարեւորագույն արագընթացիկ մայրուղիներից մեկի՝ Քրիստափոր Կոլումբոսի պողոտայի մի հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



